Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի 2018թ. վերջին համարը. հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակը

Դիտումների քանակ՝ 1333

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի 2018 թ. վերջին համարը լույս է տեսել:
«Զարգացման տնտեսագիտություն» խորագրի ներքո տպագրվել են Թաթուլ Մանասերյանի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հայեցակետը», Ջուլիետա Թադևոսյանի «ՀՀ տեխնոլոգիական անվտանգության իրավիճակի վերլուծությունը 2009-2016 թթ.» հոդվածները:
«Կառավարում» խորագրի ներքո Թագուհի Օհանյանի «Գյուղացիական տնտեսությունների վարկավորման հիմնախնդիրները ՀՀ-ում» հոդվածն է:
«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրում կարող եք կարդալ Արտակ Շաբոյանի «Մանրածախ առևտրի կանոնակարգման միջազգային փորձը» և Մարե Խաչատրյանի «ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ. ինտեգրման տնտեսական հետևանքները» հոդվածները:
«Մակրոտնտեսագիտություն» խորագրի տակ տեղ են գտել Լևոն Խաչատրյանի և Արամ Մխիթարյանի «Սննդարդյունաբերության կայուն զարգացման արդի հիմնախնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում», Արփենիկ Մուրադյանի «Հասարակական տրանսպորտի զարգացման խնդիրները Երևանում», Վոլոդյա Մանասյանի «Աշխատանքի տարածքաճյուղային բաժանումը՝ ՀՀ-ում զարգացած հացահատիկային տնտեսության հիմք» հոդվածները:
«Վիճակագրություն» խորագրի ներքո կարող եք ծանոթանալ Մանուկ Մովսիսյանի, Անուշ Շիրինյանի «Աշխատանքի արտադրողականության մակարդակի գնահատման և շարժընթացի ուսումնասիրության վիճակագրական հիմնախնդիրները» հոդվածին:
«Հայոց պատմություն» խորագրի ներքո Արամ Սարգսյանի «1918թ. մայիսյան հերոսամարտները հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարախոսության համատեքստում» հոդվածն է:
«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում կարող եք կարդալ Ռոմիկ Ավանեսյանի, Սիլվա Տոնոյանի «Դպրոցական դասընթացում տնտեսագիտական խնդիրների ուսուցման կազմակերպման հարցի շուրջ» հոդվածը:
Տարեվերջյան համարում տեղ է գտել նաև «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» 2018թ. հրապարակումների ցանկը:
Հանդեսի էլեկտրոնային տարբերակին և հոդվածներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» բաժնի ««Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդես» խորագրի ներքո՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին