«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարն առցանց է

07.10.2022
Դիտումների քանակ՝ 1368

Հրապարակվել Է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2022 թ․ 3-րդ համարը։ Այս անգամ ևս պարբերականը 9 խորագրերի ներքո ներկայացնում է բազմաբովանդակ հոդվածներ և արդիական վերլուծություններ։

Եվ այսպես․ «Տեսական տնտեսագիտություն» խորագրում Դիանա Գալոյանի և Քնարիկ Եդիգարյանի «Մարդկային կապիտալի և մարդկային զարգացման համաթվերը որպես մարդկային կապիտալի չափման գործիքներ» հոդվածն է, «Ֆինանսներ» խորագրում՝ Արամ Մխիթարյանի «ՀՀ-ում գործող ՄՖԿ-ների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիությունը և զարգացման հնարավոր ուղղությունները», Գայանե Հարությունյանի «Ակրեդիտիվով կատարվող հաշվարկների հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» և Գևորգ Մարտիրոսյանի «Ռազմավարական և ֆինանսական հաշվառումների ինտեգրման մոտեցումները» հոդվածները։

«Արդյունաբերական քաղաքականություն» խորագրի ներքո զետեղված է Լուսինե Հարությունյանի «ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի տնտեսական գնահատականը», «Ագրարային քաղաքականություն» խորագրում՝ Սամվել Ավետիսյանի և Մարիաննա Խաչատրյանի «Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության ագրոպարենային համակարգի կորուստները և պետական աջակցության ծրագրերը» հոդվածները։

Գառնիկ Գևորգյանի «ՀՀ տնտեսական ինքնիշխանության հիմնահարցերը՝ արտաքին տնտեսական հարաբերությունների համապատկերում» և Ռոմիկ Ղազարյանի «ՀՀ, ԵԱՏՄ և հարևան երկրների բնակչության զարգացման, կենսամակարդակի և անհավասարության վերլուծությունը» հոդվածներին ընթերցողը կարող է ծանոթանալ «Միջազգային տնտեսագիտություն» խորագրում։

«Մաթեմատիկական տնտեսագիտություն» խորագրում ներկայացված է Տիգրան Դավթյանի «Ներդրումային ֆոնդի կառավարման վճարի ողջա­միտ մակարդակը», իսկ «Կրթություն, նորարարություն, գիտելիք» խորագրում՝ Աննա Մինասյանի, Լիանա Շահբազյանի և Աննա Սանամյանի «Թվային տնտեսության զարգացման խնդիրներն ու հեռանկարները ՀՀ-ում» հոդվածները։

Ալբերտ Հայրապետյանի «Ոչ լիբերալից դեպի լիբերալ. գաղափարախոսական շրջադարձի արդյունքները Իսրայելի օրինակով» հոդվածին կարող եք ծանոթանալ «Քաղաքագիտություն և իրավունք» խորագրում։

Գիտական հանդեսի նոր համարը եզրափակվում է «Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Ռուզաննա Սարգսյանի ««Մուդլ» հեռավար ուսուցման հարթակում էլեկտրո­նա­յին դասընթացի նախագծումը LX-դիզայնի սկզբունք­ների հիման վրա (ՀՊՏՀ ուսանողների համար մշակված ռու­սաց լեզվի դասընթացի օրինակով)» հոդվածով։

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ։