«Ամբերդ» մատենաշարի 52-րդ թողարկումն առցանց է

05.10.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1381

Պատրաստ է «Ամբերդ» մատենաշարի 52-րդ՝ «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունը, որի էլեկտրոնային տարբերակն այսօրվանից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Զոյա Թադևոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Թադևոս Ավետիսյանը, Արման Սարգսյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Դիանա Մաթևոսյանը, Կամո Դավթյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հեղինակները հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են COVID-19 համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ զբաղվածության ոլորտում և աշխատաշուկայում ձևավորված նոր մի­տումները, ՀՀ զբաղվածության ներկայիս պետական քաղաքակա­նու­թյան և մասնավորապես պետական ծրագրերի փորձագիտական վեր­լուծության հիման վրա գնահատել են դրանց կատարելագործման ներուժային ուղղությունները:

Հետազոտական խմբի կողմից առաջարկվել են ՀՀ-ում աշխա­տա­շուկայի և զբաղվածության պետական աջակցության նոր, կիրառական ծրագրային լուծումներ, որոնց կենսագործումը հնարավորություն կտա դիմա­կա­յելու ժամանակի մարտահրավերներին, հատկապես՝ զբաղվածության ոլորտի կարգավորման, զբաղվածության պետական ծրագրերի արդյու­նա­վետության բարձրացման առումով։