Հրապարակվել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի 2022 թ․ 5-րդ համարը

29.12.2022
Դիտումների քանակ՝ 1376

Գիտական հոդվածներով ընթերցողին է ներկայանում «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի անգլերեն թողարկումը։

«Ֆինանսներ» խորագրի ներքո հրապարակվել են Էլեն Ավալյանի, Ալվարդ Սարգսյանի, Նաիրուհի Ավետիսյանի «Էլեկտրոնային առևտրում հարկմանն առնչվող խնդիրների համատեքստում մշտական հաստատության ձևավորման կարևորությունը» և Ներսես Ներսիսյանի «ՀՀ-ում գյուղատնտեսության ռիսկերի ապահո­վագրության «պտղաբերությունը» հոդվածները։

«Սոցիալական քաղաքականություն» խորագրում Ֆիրուզա Մայիլյանի և Լիանա Իսայանի «Սոցիալական կապիտալի և եկամուտների անհավա­սարության փոխազդեցության գնահատում» հոդվածն է։ «Ագրարային քաղաքականություն» խորագրում կարող եք ընթերցել Սամվել Ավետիսյանի, Գայանե Ավագյանի, Խորեն Մխիթարյանի, Աիդա Միրումյանի, Սուրեն Կարապետյանի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման մի­տումները և կառուցվածքային տեղաշարժերի վեր­լու­ծությունը» հոդվածը։ «Շուկաներ և մրցակցություն» խորագրի ներքո Միքայել Մելքումյանի, Սուրեն Պարսյանի, Թագուհի Բարսեղյանի, Զարուհի Մելքումյանի, Մարիամ Տիտիզյանի, Ամալյա Բահարյանի «Ռեակտիվ էներգիայի սակագների կիրառությունը որ­պես էներգախնայողության միջոց» և Եվգենյա Բազինյանի, Էրիկ Համբարձումյանի, Նարեկ Կարապետյանի, Նարինե Պետրոսյանի «ՀՀ բուսական յուղերի շուկայի մրցակցային իրավիճակի գնահատումը» հոդվածներն են։

«Միջազգային տնտեսագիտություն» խորագիրն այս համարում ներկայանում է Սիմոն Սնգրյանի «Արժութային ինտեգրման հակասությունները ԵԱՏՄ-ում», «Մաթեմատիկական տնտեսագիտություն»-ը՝  Արմեն Ղազարյանի, Գառնիկ Առաքելյանի «Մեքենայական ուսուցման կիրառումը ֆիզիկական անձանց վարկային ռիսկի կառավարման համակարգում» հոդվածներով։

«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Քրիստինա Թորգոմյանի «Լեզվի ուսումնառության ընթացքում պլատոյի էֆեկտը գործարար անգլերենի համատեքստում. դրա պատճառ­ներն ու լուծումները առցանց գործիքների և տեխնոլոգիա­ների միջոցով» հոդվածն է։

Գիտական հանդեսի այս համարի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։