«Ամբերդ» մատենաշարի 56-րդ համարը հասանելի է առցանց

29.12.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1463

Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 56-րդ համարը։ Հետազոտությունը հեղինակել են Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ելենա Մանուկյանը, Անուշ Շիրինյանը, Աննա Մատինյանը, Մարիամ Հարությունյանը և Տիգրան Ղալայանը (հետազոտական խմբի անդամներ)։

«Ինժեներական էկոհամակարգեր և արդյունաբերության մեջ նորարարությունների խթանում․ միջազգային փորձ, օրենսդրական դաշտ, զարգացման միտումներ» վերտառությամբ հետազոտությունն ուշագրավ վերլուծություն է, որի շրջանակներում ուսումնասիրվել են տարբեր տա­րա­ծա­շրջաններում և երկրներում ինժեներական էկոհամակարգի առանցքա­յին բնու­­թագրիչ­ներն ու բաղադրիչները, զարգացման միտումներն ու առանձ­­նահատ­կութ­յունները, ինչ­պես նաև նորա­գույն տեխնոլոգիաների առանց­քային ոլորտներում իրավա­հա­­­րա­բե­րությունների կարգավորման միջ­ազ­գա­յին փորձը: Հեղինակները բացահայտել են արդյունաբերու­թյու­նում նորա­րա­րու­թյուն­ների խթան­ման պետական քաղա­քականության՝ զարգացող երկրների հա­մար բնու­­թագրական առանձնա­հատ­կությունները, առավել լայն կիրա­ռու­­թյուն ունե­­­ցող գործիքները, հետազոտել են նորա­րա­րու­թյուն­նե­րի խթան­ման ինստիտուցիոնալ կա­ռույց­ների ձևավորման և գործարկման փորձը։ Բացի դրանից, մշակվել է գնահատ­ման մեթոդա­կան մոտեցում, որը կարելի է կիրառել ար­դյու­նաբե­րու­թյան նորա­րարա­կանության մա­կար­դա­կի չափման, ոլոր­տում նորարա­րու­թյուն­­ների խթանմանը միտված քա­ղա­քականության գոր­ծիքների թիրա­խայ­նության և արդյու­նա­վետու­թյան գնա­հատ­ման ու մշտադիտարկման հա­մա­կար­գի ձևա­վորման համար։