ՀՊՏՀ գրադարան այցելած ուսանողներին այսօր գրքեր են նվիրել
19.02.2019
Դիտումների քանակ՝ 1976
2008 թվականից ի վեր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև գիրք նվիրելու տոնը: Օրվա առթիվ ՀՊՏՀ գրադարանի աշխատակիցներն այսօր գրքեր են նվիրել իրենց առաջին այցելու ուսանողներին:
«Ցանկացած հասարակությունում գրքի նկատմամբ վերաբերմունքը այդ հասարակության մակարդակի և վիճակի լավագույն ցուցիչն է: Հուսով ենք, որ հաջորդ տարիներին գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը մեզանում ավելի կամրապնդվի՝ կրկնապատկելով գրքի նկատմամաբ սերն ու հարգանքը»,-ասաց գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին