Շվեդիայի հանքարդյունաբերության փորձի ներկայացում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ «Շվեդիայի հանքարդյունաբերության փորձը» խորագրով մասնագիտական քննարկում, որը վարեցին նույն ամբիոնի համապատասխան վերապատրաստում անցած դասախոսներ Վոլոդյա Մանասյանը, Աննա Կարապետյանը, Նորա Այվազյանը, Նադեժդա Աֆյանը: Մասնակցում էր ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Գագիկ Աղաջանյանը:
Զեկուցողները իրենց գործընկերների համար պարզաբանեցին Շվեդիայի հանքարդյունաբերության առանձնահատկությունները, ոլորտի գործունեությունը կարգավորող օրենսդությունը, զարգացման խոչընդոտները, դրանց դեմ իրականացվող միջոցառումները, դիտարկեցին Հայաստանում շվեդական փորձի տեղայնացման հնարավորությունները: Հընթացս, բանավեճ ծավալվեց, դասախոս-ունկնդիրները տեսակետներ հայտնեցին, որոնք կարող են օգտակար և կիրառելի լինել մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտի լավարկման համար:
Հիշեցնենք, որ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի 4 դասախոսներ փետրվարի 11-13-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել էին «Շվեդիայի հանքարդյունաբերության փորձը» խորագրով վերապատրաստման:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին