Մեկ դար առաջ ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը

Դիտումների քանակ՝ 2123

Այսօր 100-ամյակի փառապանծ օր է: Հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման մեկդարյա տոնը, որը հիմնաքար դարձավ մերօրյա հաղթանակների: 1918 թվականին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը և Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը: Մայիսյան հաղթանակով վերականգնվեց մեր շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:

Հայաստանի առաջին հանրապետության կարճատև կյանքը մեզանում ընդմիշտ ամրապնդեց անկախ, ազատ ապրելու ձգտումը:

Կեցցե՛ հզոր հաղթանակներ կերտող Հայ ժողովուրդը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին