«էրազմուս+». գործընկերային կապերի ամրապնդում

Դիտումների քանակ՝ 1574

Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արմեն Ղազարյանը «էրազմուս+» ծրագրի շրջանակում մայիսի 14-20-ը Հունաստանի Էգեյանի համալսարանում մասնակցել է դասախոսների փոխանակման ծրագրին: Տեղեկատվական և հաղորդակցական համակարգեր մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար նա դասախոսել է տեղեկատվական անվտանգության ոլորտի մի շարք թեմաներով:

Մեզ հետ զրույցում Արմեն Ղազարյանն ասաց, որ մասնակցությունն առիթ է ծառայել առնչվելու դասավանդման նոր մեթոդների, փորձ փոխանակել և մասնագիտական կապեր ամրապնդել արտասահմանյան գործընկերների հետ, ինչպես նաև ծանոթանալու հյուրընկալող համալսարանում կիրառվող ուսուցման նորարարական մեթոդներին:

Ծրագրի շրջանակներում էգեյանի համալսարանի «Տեղեկատվական և հաղորդակցական համակարգերի» ամբիոնի դոցենտ Էմանուիլ Մարակկոդակիսի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «Ցանցային գրոհների համակարգի ստեղծումը հիբրիդային արհեստական նեյրոնային ցանցի կիրառմամբ» թեմայով համատեղ հոդված հեղինակելու մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին