ՀՊՏՀ-ն ձևավորվում է ամանորյա զարդարանքներով. պատրաստ է նաև տոնածառը (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 1636

Ամանորի նախաշեմին բոլորս ենք խանդավառ մեր շուրջը տոնական ու հեքիաթային տրամադրություն ստեղծելու մտքով: Առջևում Նոր տարի է, տոն, որում անկասկած մեզ են սպասում գեղեցիկ ու ջերմառատ ակնթարթներ:
Տարվա նորամուտը պերճաշուք դիմավորելուն է պատրաստվում նաև մեր ջերմ ու հյուրընկալ կրթօջախը. Տնտեսագիտական մայր բուհի գլխավոր մուտքի նախասրահից արդեն մեզ «ողջունում է» շքեղ տոնածառը: ՀՊՏՀ աշխատակիցների, ուսանողների շնորհիվ ամանորյա տրամադրություն է նաև համալսարանի մասնաշենքերում, ստորաբաժանումներում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տոնական մթնոլորտը ձեզ է փոխանցում լուսանկարներով:
Եկե'ք համակվենք հեքիաթի սպասումով և սրտի թրթիռով սպասենք տարվա նորամուտին, չէ որ Նոր տարվան մնացել է ընդամենը 13 օր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին