Նորություններ

Գտնվել է 13 նորություն

Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան. տեղի ունեցավ «Welcome party» երեկոն՝ առաջին կուրսեցիների համար

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը (ՈւԽ), բուհի ղեկավարության աջակցությամբ, համալսարանի առաջին կուրսեցիներին այսօր մեկտեղել էր նրանց համար օրեցօր հարազատ դարձող համալսարանի պատերի ներքո. աշխատանքային օրվա ավարտին ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Welcome party» խորագրով երաժշտական միջոցառումը, և հատկանշական է՝ հատուկ հյուրերը օրեր...

ՀՊՏՀ-ն ձևավորվում է ամանորյա զարդարանքներով. պատրաստ է նաև տոնածառը (լուսանկարային շարք)

Ամանորի նախաշեմին բոլորս ենք խանդավառ մեր շուրջը տոնական ու հեքիաթային տրամադրություն ստեղծելու մտքով: Առջևում Նոր տարի է, տոն, որում անկասկած մեզ են սպասում գեղեցիկ ու ջերմառատ ակնթարթներ:Տարվա նորամուտը պերճաշուք դիմավորելուն է պատրաստվում նաև մեր ջերմ ու հյուրընկալ կրթօջախը. Տնտեսագիտական մայր բուհի գլխավոր...

Տոնական տրամադրություն է, տոնական հարդարանք (լուսանկարներ)

Գալիք Ամանորն ամենուրեք իր տոնականությունն է թելադրում, և մենք էլ սրտաբաց ընդառաջում ենք նրա թելադրանքին՝ զգեստափոխվելով, նոր հարդարանքով մեզ շրջապատելով, տոնականորեն զարդարելով տուն, բակ ու համալսարան: Մեր համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքից սկսած՝ պարզ է դառնում, որ այստեղ նույնպես տոնական պատրաստության...

Տնտեսագիտական համալսարանում հանդիսավորությամբ հրաժեշտ տվեցին շրջանավարտներին (լուսանկարներ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր շրջանավարտներին ճանապարհելու հանդիսավոր միջոցառում էր: ՀՊՏՀ բակում տոնական տրամադրության, գեղեցիկ ձևավորման և երաժշտության մթնոլորտում ՀՊՏՀ ղեկավար կազմը՝ պրոռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչները՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական...

Բարի' երթ. ՀՊՏՀ-ում դիպլոմներ են ստանում հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները

«Բանկային գործ» մասնագիտության 2016թ. շրջանավարտների համար օրը տոնական է. այսօր նրանք ստացան ավարտական վկայականները՝ դիպլոմները: Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեց բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մասնակից դարձավ  շրջանավարտների...

Մուտքդ բարի, 2017 թվական. տարեմուտի հանդիսություն ՀՊՏՀ-ում (լուսանկարներ)

Համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված 2017 թ. տարեմուտի հանդիսությունն այսօր ջերմության և սիրո մթնոլորտում, տոնական սեղանի շուրջ էր համախմբել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներին, ստորաբաժանումների աշխատակիցներին: Շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն...

Նոր «Տնտեսագետը»՝ ամանորյա շնչով ու տրամադրությամբ

«Տնտեսագետի» նոր համարը տոնական է, և հուսով ենք՝ համապատասխան տրամադրություն կփոխանցի բոլորին: Այն սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի Ամանորի բարեմաղթանքով, որում մեր համալսարանի ղեկավարը բոլորին մաղթում է ուժ, եռանդ ու լավատեսություն, բարեբեր տարի ու բարու հաղթանակ: Այնուհետև ՀՊՏՀ ամենամյա գիտաժողովին է անդրադառնում...

Այսօր գրադարանավարի տոնն է

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ՝ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: Օրվա խորհուրդն այսօր համախմբել էր մեր համալսարանի գրադարանի աշխատակիցներին, որոնք աշխատանքային օրն սկսել էին տոնական տրամադրությամբ: Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, շնորհավորելով...

Տարեմուտի հանդիպում ՀՊՏՀ-ում

Բոլորիս սիրելի համալսարանի ջերմ պատերի ներքո այսօր տոնական խանդավառություն էր. ՀՊՏՀ խորհրդի նիստի ավարտից հետո բուհի ղեկավարության նախաձեռնությամբ  Ամանորին ընդառաջ կազմակերպվել էր տարեմուտի հանդիպում: Բուհի նախասրահում  տոնական սեղանը և բարձր տրամադրությունը համախմբել էր ՀՊՏՀ խորհրդի անդամներին, բուհի...

Հանդիսավորությամբ ու տոնական մթնոլորտում ՀՊՏՀ-ն ճանապարհեց 2014-2015 ուսումնական տարվա իր շրջանավարտներին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակն այսօր տոնական մթնոլորտի, հույզերի, հիշողությունների ու տեսարժան դրվագների վայր էր դարձել. «ՀՊՏՀ շրջանավարտ-2015» ցուցապաստառի շուրջբոլորը շնչում էր ուրախությամբ, բոլորը կրում էին արդեն ավանդական դարձած համալսարանի բրենդային գույներով կարված շարֆերը: Այսպիսի մթնոլորտում...