«Հանրային ֆինանսներ» դասախոսության նյութերի ժողովածուն` ՀՊՏՀ առցանց գրադարանում

Դիտումների քանակ՝ 6383

Մեր առցանց գրադարանը համալրվել է «Հանրային ֆինանսներ» (դասախոսության նյութեր տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար) գրքով: Հեղինակներն են ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արմինե Սչանյանը, ասիստենտներ, տնտեսագիտության թեկնածուներ Լիլիթ Հովականյանը և Նարգիզ Սուղյանը: Մասնագիտական խմբագիրն է ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը:

Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի խորհուրդը, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնը: Ինչպես նշվում է ծանոթագրությունում` դասախոսության նյութերում ներկայացվել և պարզաբանվել են հանրային ֆինանսների էությունը, դրանք ձևավորող հարաբերությունների դրսևորման առանձնահատկությունները, բյուջետային համակարգի և բյուջետային գործընթացի կարգավորման մոտեցումները, հարկաբյուջետային քաղաքականության գործիքակազմը:

Դասախոսություններում ամփոփված տեղեկությունները կարող են օգտակար լինել տնտեսագետ մասնագետների և բնագավառի առանձնահատկություններով հետաքրքրված անձանց համար:

Գիրքը, ինչպես արդեն նշեցինք, լայն հանրությանն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով, կարող եք ծանոթանալ մեր բուհի էլեկտրոնային գրադարանում հետեւյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին