Տեղի ունեցավ որակի ապահովման փորձագետների մրցույթ
19.10.2018
Դիտումների քանակ՝ 1898
Այսօր Տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի մասնաշենք) տեղի ունեցավ համալսարանի ուսումնական գործընթացի որակի ապահովման նպատակով ձևավորվող մասնագիտական ծառայություններ մատուցող որակի ապահովման փորձագետների ընտրության մրցույթը:
Ինչպես հայտնում ենք ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից, հայտագրված թեկնածուների հետ, որոնց հետ մասնակցում էին նաև համալսարանի ուսանողները, հարցազրույցը անցկացրեց ՀՊՏՀ ռեկտորի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին