Հրապարակվել է Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածուն
«ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները» խորագրով ուսանողական գիտաժողովին ներկայացված հոդվածների ժողովածուն հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ Հեղինակները, որոնք ՀՊՏՀ և Գյումրու մասնաճյուղի, ԵՊՀ և ԱրՊՀ ուսանողներ ու մագիստրանտներ են, իրենց ուսումնասիրություններում անդրադառնում են կապիտալի շուկայի արդիական հիմնախնդիրներին և շուկայի զարգացման հիմնական ուղղություններին՝ կրիպտոակտիվների շուկա, քրաուդֆանդինգ, պարտատոմսերի շուկա, կենսաթոշակային ֆոնդեր և այլն։
Հիշեցնենք, որ «ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները» խորագրով ուսանողական գիտաժողովը, որը կայացավ 2023 թ․ ապրիլի 13-14-ը ՀՊՏՀ-ում, կազմակերպել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, AMX-ը (Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա), «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ-ն և Եվրասիական ֆոնդային բորսաների միությունը (FEAS)։ Այն նվիրված էր տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի հիշատակին։