Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան

Դիտումների քանակ՝ 3050

Սեպտեմբերի 21-ը համայն հայության տոնն է, որ ամեն տարի նշում ենք՝ նորովի արժևորելով մեր երկրի անկախությունը, պետականությունը: Արդեն 27 տարի հայն իր անկախ Հայաստանում հաստատել է ապրելու և արարելու իրավունքը:

Համակված հպարտությամբ՝ ակամա հայացք ենք գցում մեր պատմության հաղթական էջերին, ոգեշնչվում մեր հերոսների կերպարներով: Եվ Անկախության տոնին ավելի քան կարևոր է գիտակցել, որ մենք անկախության ժառանգորդն ու պատասխանատուն ենք:

Այսօր հայրենասերի ու հայրենատերի տոնն է, հայի այն տեսակի, որոնց շնորհիվ կանգուն են հայն ու Հայաստանը:

Շնորհավոր տոնդ, վերածնված, երիտասա´րդ հայրենիք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին