Հաստատվել են առկա բակալավրիատի վերահանձնումների ժամանակացույցները

Դիտումների քանակ՝ 2308

Սիրելի ուսանողներ, հաստատվել են ՀՊՏՀ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առկա բակալավրիատի վերահանձնումների ժամանակացույցները: Ուսումնական բաժնից հայտնում են, որ դրանք կկազմակերպվեն հետևյալ ժամկետներում՝

1-ին վերահանձնումը՝ 25.06.2018-03.07.2018թ․ ներառյալ
2-րդ վերահանձնումը՝ 10.09.2018-18.09.2018թ․ ներառյալ

Դեկանատներից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հրապարակման են ներկայացվել նաև ժամանակացույցները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

Սիրելի ուսանողներ, բոլոր քննագրաֆիկները, դասացուցակները և ուսումնական գործընթացին վերաբերող հնարավոր բոլոր մանրամասները ներկայացված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի հատուկ բացված բաժնում: Առաջարկում ենք հետևել «Կրթություն և կարիերա» բաժնին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին