Ավարտական վկայականների տրման մասին
ՀՊՏՀ սիրելի շրջանավարտներ, արձագանքելով այս շրջանում ձեզնից հաճախ հնչող հարցերին, թե երբ կտրվեն ավարտական վկայականները, ցանկանում ենք նշել, որ այս պահին դրանց տրման օրը և ձևաչափը հստակ հայտնի չէ: Այդուհանդերձ, մինչ առաջիկա օրերին մենք կհրապարակենք ձեզ հուզող տեղեկատվությունը, ցանկանում ենք ներկայացնել ուսումնական բաժնի հայտարարությունը վկայականների տրման գործընթացի կազմակերպման շուրջ:
Եվ այսպես, ուսումնական բաժնից հայտնում են, որ առկա բակալավրիատի շրջանավարտները ներքոհիշյալ օրերին անձնագրով և դեկանատի կողմից տրված տեղեկանքով պետք է ներկայանան ուսումնական բաժին՝ համալսարանի գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկի 322 սենյակ` գրանցամատյանում ստորագրելու համար:
Ըստ ֆակուլտետների շրջանավարտները պետք է ներկայանան հետևյալ օրերին՝
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ հունիսի 20-ին, ժամը 9:30-12:30-ը
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ հունիսի 20-ին, ժամը 14:00-17:00-ն
Ֆինանսական ֆակուլտետ՝ հունիսի 20-ին ժամը 9:30-12:30-ը, ապա նաև՝ 14.00-17.00-ն
Կառավարման ֆակուլտետ՝ հունիսի 21-ին, ժամը 9:30-12:30-ը
Մարքեթինգի ֆակուլտետ՝ հունիսի 21-ին, ժամը 14:00-17:00-ն
ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ՝ հունիսի 22-ին ժամը, 9:30-12:30-ը:
Հեռակա ուսուցման բակալավրիատի և առկա մագիստրատուրայի ուսանողները նախապես գրանցամատյանում ստորագրելու կարիք չունեն։ Դիպլոմների տրման օրվա վերաբերյալ հավելյալ կծանուցենք, երբ գործընթացի կազմակերպումը կհստակեցվի:
Հետևե՛ք ՀՊՏՀ պաշտոնական կայքին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին