Աշխարհաքաղաքական արդի զարգացումները և ՀՀ տնտեսությունը. փորձագիտական կարծիք

28.03.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1565

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը, անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ օրերս ԱԺ-ում արած հայտարարությանը՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորության վերաբերյալ, նշել է, որ այն Հայաստանի տնտեսության համար բարենպաստ կլինի։

«Եթե հնարավոր լինի բանակցությունների, քննարկումների միջոցով Հայաստան ներկրվող գազի գինը ֆիքսել ռուբլով, ապա այն միանշանակ իր դրական ազդեցությունը կթողնի էներգետիկ շուկայի վրա»,- «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է տնտեսագետը։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Մեկ այլ լրատվականին՝ «Բիզնես 24»-ին տված հարցազրույցում տնտեսագետն անդրադարձել է աշխարհում տիրող իրավիճակին, ՀՀ հարկաբյուջետային հատվածի և այլ ցուցանիշների վրա դրա հետևանքներին։

Թեմայի շուրջ փորձագետի վերլուծություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: