Հաստատվեցին 2018-2019 ուստարվա հեռակա կրթաձևի 1-ին կիսամյակի ուսումնական, քննական, նաև՝ փորձառությունների ժամանակացույցները
ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց հեռակա ուսուցման համակարգի՝ 2018-2019 ուսումնական տարվա ժամանակացույցը հաստատելու մասին հարցը՝ նշելով, որ գրաֆիկները կազմվել են մանրամասն քննարկումների արդյունքում: Ռեկտորատը հաստատեց հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի կազմակերպման, ինչպես նաև գիտամանկավարժական փորձառության և մագիստրոսական թեզի պաշտպանության ժամանակացույցները: Ուսումնական բաժնից տրամադրված փաստաթղթին, որում առկա են նշված բոլոր ժամանակացույցները, կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց 2018-2019 ուստարվա գործընթացի կազմակերպման մասին հարցը, որի առնչությամբ որոշվեց հարցի քննարկումը տեղափոխել գիտխորհուրդ:
Այնուհետև անդրադարձ եղավ ընթացիկ հարցերի, քննարկվեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների դիմումները, որոնք բավարարվեցին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին