Նոր հրատարակություն. «Ուղեղային կենտրոնները քաղաքական համակարգում»
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի խորհրդի երաշխավորությամբ «Տնտեսագետ» հրատարակչությունը լույս է ընծայել «Ուղեղային կենտրոնները քաղաքական համակարգում» (դասախոսությունների տեքստ) գիրքը: Հեղինակներն են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վարդան Աթոյանը և փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանը:
Գրքում քննարկվում են «ուղեղային կենտրոն» (Think Tank) հասկացության էությունը, ուղեղային կենտրոնների ծագման ու զարգացման փուլերը, գործառույթներն ու տիպաբանությունը, դրանց դերը ժամանակակից սոցիալ-քաղաքական համակարգում, գործառնության առանձնահատկութունները մի շարք երկրներում, Հայաստանի ուղեղային կենտրոնների կայացման առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները:
Աշխատանքը կազմված է 5 գլխից, ստուգարքային հարցերից, զեկուցումների թեմաներից, գրականության ցանկից և թեստային առաջադրանքներից, այն կարող է օգտակար լինել քննարկված հարցերով զբաղվող մասնագետներին, դասախոսներին, ուսանողներին և բորոր նրանց, ում հետաքրքրում են քաղաքական համակարգում ուղեղային կենտրոնների հիմնախնդիրները:
Հեղինակները գրքի առաջաբանում հույս են հայտնում, որ այն հետաքրքրություն կառաջացնի համապատասխան փորձագիտական շրջանակներում և հիմք կհանդիսանա այս ոլորտում հետագա ուսումնասիրությունների համար: Գրքի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին նոր հրատարակության առիթով՝ մաղթելով գիտական ու ստեղծագործական արգասաբեր աշխատանքի շարունակականություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին