ՀՊՏՀ դեկանն այցելել է RISEBA համալսարան

22.04.2024
Դիտումների քանակ՝ 728

«Էրազմուս+»-ի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ապրիլի 15-19 RISEBA կիրառական գիտությունների (Լատվիա) համալսարան է այցելել ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը։

Նա արդյունավետ հանդիպումներ է ունեցել RISEBA-ի հասարակայնության հետ կապերի ու գովազդների կառավարման ծրագրի տնօրեն Աննա Կվելդեի, մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Անտա Բուտեի, «Էրազմուս+» ծրագրի ղեկավար Լայմա Զագարեի, մարքեթինգի և վաճաքի մասնագետ Կառլիս Պլոկսի, համալսարանի վարչական ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Քննարկումների ընթացքում գործընկերներին են ներկայացվել բուհի վերջին ձեռքբերումները և նախատեսվող միջոցառումները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ դրամաշնորհային նախագծերին մասնակցության, հետազոտությունների իրականացման, գիտակրթական և ուսումնական ծրագրերի շուրջ համագործակցության վերաբերյալ։