Թվային մարքեթինգը՝ բաց դասի թեմա
Մարքեթինգի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում բաց դասը թվային մարքեթինգի վերաբերյալ էր: Հրավիրյալ մասնագետներն էին IDeA հիմնադրամի մոնիտորինգների բաժնի ղեկավար, SBB Company ընկերության հիմնադիր, թվային մարքեթինգի, մեդիա և սոցիալական մեդիա հետազոտությունների փորձագետ Տարոն Պապիկյանը և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի թվային մարքեթինգի մենեջեր, Simple Solutions-ի SMM թրեյներ Աիդա Մուկուչյանը, որոնք մարքեթինգ մասնագիտության ՀՊՏՀ շրջանավարտներ են:
Ներկա էին մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտներ Լիլիթ Դադայանը և Լիլիթ Քոլյանը:
Հյուրերը ներկայացրին թվային մարքեթինգը, նրա բաղադրիչները՝ շեշտադրելով սոցիալական ցանցերի մարքեթինգը, դրա գործիքները, կիրառման արդյունավետությունն ու չափելիությունը:
Ակտիվ քննարկում ծավալվեց կոնտենտ մարքեթինգի, Հայաստանում առկա կոնտենտի և ուղղղությունների վերաբերյալ, հատուկ ուշադրություն հրավիրվեց SEO որոնողական համակարգի վրա:
Միջոցառումից հետո դասավանդող դասախոս Լիլիթ Քոլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ և՛ բովանդակությամբ, և՛ անցկացման ձևաչափով միջոցառումը հաջողված էր, այն արդյունավետորեն ներգրավեց լսարանը, հարցուպատասխանի ու քննարկման բարենպաստ մթնոլորտ ձևավորեց և, որպես ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչ, շարունակական է լինելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին