Նորարարական կրթական ծրագրերի քննարկում Եղեգնաձորի մասնաճյուղում
05.05.2018
Դիտումների քանակ՝ 1219
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը մայիսի 4-ին հյուրընկալեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամալյա Եղոյանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին (Yogeshwar Sangwan): ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից հայտնում են, որ քննարկումներին մասնակցել են նաև Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, ինչպես նաև մարզի բոլոր դպրոցների ներկայացուցիչները:
Քննարկումների արդյունքում որոշվել է մասնաճյուղում ստեղծել տեխնոլոգիական նորարարությունների կրթական կենտրոն, որը հնարավորություն կտա իրականացնել նաև ոչ ֆորմալ կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին