Ուսանողների բացակայությունները հաշվի չեն առնվի. ՀՊՏՀ ռեկտորատ
ՀՊՏՀ ռեկտորատը՝ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այսօր անցկացրեց ռեկտորատի նիստ, որտեղ կայացվեցին հետևյալ որոշումները:
Եվ այսպես, ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկով ռեկտորատը քննարկեց «Ուսանողների՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունների մասին» հարցը և որոշեց ուսանողների բացակայությունները ապրիլի 16-ից մայիսի 2-ը ներառյալ հաշվի չառնել: Քննարկելով «Բաց թողնված միջանկյալ քննությունների և ընթացիկ ստուգումների կազմակերպման մասին» հարցը՝ ռեկտորատը որոշեց ապրիլի 16-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բաց թողնված միջանկյալ քննությունները և ընթացիկ ստուգումները կազմակերպել մայիսի 14-ին, 15-ին և 16-ին: Նաև որոշվեց մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսի ուսանողների քննաշրջանի վերջին փուլի չկայացած քննությունները կազմակերպել մայիսի 14-ին, 15-ին և 16-ին:
Ռեկտորատի որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ ռեկտորատը կքննարկի և առաջիկայում կհրապարակի այս շրջանում բաց թողնված դասերը լրացնելու, տարեվերջյան քննություններն անցկացնելու, ինչպես նաև ուսումնական տարվա ավարտը սահմանող ժամանակացույցերը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին