Քննագրաֆիկներ. ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերում մեկնարկում է քննաշրջանը

Դիտումների քանակ՝ 1848

ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերում շուտով կսկսվի ստուգարքների և քննությունների շրջանը: Դեկանատները մեզ են տրամադրել հաստատված քննագրաֆիկները, որոնց կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո, «Քննագրաֆիկներ» բաժնում:
Դեկանատներից պարզաբանում են, որ հոկտեմբերի 11-ին և 12-ին նշանակված քննությունները կամ ստուգարքները, աշխատանքային օրերի տեղափոխությամբ պայմանավորված, կկայանան համապատասխանաբար հոկտեմբերի 15-ին և 16-ին:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ֆակուլտետների դեկանատներ:
Հաջող քննաշրջան ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին