Արտագնա սեմինար՝ Ազգային ժողովի բակում

Դիտումների քանակ՝ 1782

Երեկ, հոկտեմբերի 4-ին, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Լուսինե Աղաջանյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ «Միջազգային տնտեսական հարաբերություններ», առարկայի համաշխարհային տնտեսություն թեմայով սեմինարն անցկացրեցին ոչ ստանդարտ լսարանային պայմաններում՝ Ազգային ժողովի գեղեցիկ այգում, քննարկելով թեմային վերաբերող հիմնական հարցերը:
«Նման փորձը կիրառվում է արտասահմանյան մի շարք առաջատար բուհերում, որտեղ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դասերն անցկացվում են բուհական կամ քաղաքային այգիներում՝ համադրելով հաճելին և օգտակարը»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Լուսինե Աղաջանյանը՝ մեկնաբանելով իրենց նախաձեռնությունը։
Ուսանողների հավաստմամբ, արտագնա դասերն ու սեմինարները դասապրոցեսի հետաքրքիր ձևաչափ են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին