Հրապարակվել է «Տնտեսություն և հասարակություն» ՀՊՏՀ նոր գիտական պարբերականի անդրանիկ համարը

20.07.2023
Դիտումների քանակ՝ 1198

Ընթերցողին է ներկայանում ՀՊՏՀ գիտական նոր, հայալեզու հանդեսը՝ «Տնտեսություն և հասարակությունը», որի առաջին թողարկումն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։ Ամսագիրը ժառանգորդն է ՀՊՏՀ-ի կողմից հրապա­րակվող հայա­լեզու «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի և սկզբունքորեն պահպանել է նախորդի կառուցվածքային տրամաբա­նությունն ու մասնագիտական խորագրերը։

ՀՊՏՀ ռեկտոր, հանդեսի գլխավոր խմբագիր Դիանա Գալոյանը 1-ին համարի առաջաբանում նշում է․ «Միջազգային չափանիշներին համապատաս­խա­նող և անգ­­լերեն հրա­պա­­րակվող «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի կողքին համալ­սարանը չէր կարող չնախա­տեսել հայա­լեզու մասնագիտական ամսագրի թողար­կումը, որում հրապարակվող հոդված­ների համար նույնպես սահմանվել է միջազգային մասնա­գիտական ամսագրերին համապատաս­խանող չափորոշիչ­ների ամենաբարձր նշաձողը»։ Նրա խոսքով՝ հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են Հայաս­տանի և արտ­երկրի տնտեսագիտական հանրույթը ներկայացնող հեղինա­կավոր գիտնա­կաններ։

Եվ այսպես, «Ֆինանսներ» խորագրի ներքո հրապարակվել է Կարեն Ասատրյանի «Հարկային քաղաքականության հիմնախնդիրները լեռնահանքային արդյունաբերության կայուն զարգացման համատեքստում» հոդվածը։

«Կառավարում» խորագրում Գայանե Ավագյանի և Քնարիկ Վարդանյանի «Պետություն-մասնավոր գործընկերությունը որպես ենթակառուցվածքների զարգացման խթան» հոդվածն է։

«Տարածքային զարգացում» խորագրում կարող եք ընթերցել Նարեկ Հարությունյանի և Մարինե Օհանյանի «Գինեգործության կլաստերացումը Վայոց ձորի մարզում» հոդվածը։

«Կրթություն, նորարարություն, գիտելիք» խորագրի ներքո Աշոտ Մարկոսյանի, Էլյանորա Մաթևոսյանի, Մերուժան Մարկոսյանի «Հայաստանը ժամանակակից նորարարական գործունեության համատեքստում», Վարդան Աթոյանի «Կամրջելով գիտելիքն ու քաղաքականությունը. «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հիմնադրման տասնամյակին», ինչպես նաև Անի Խաչատրյանի «Նորարարությունը որպես տնտեսության մրցունակության բարձրացման շարժիչ ուժ» հոդվածներն են։

«Մաթեմատիկական տնտեսագիտություն» խորագիրը ներկայանում է Հակոբ Թարփոշյանի «Ինստիտուցիոնալ որակի դերը կյանքի տևողության վրա. պանելային տվյալների ռեգրեսիոն վերլուծություն» հոդվածով։

«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Իզաբելլա Աբգարյանի «Մասնագիտական օտարալեզու տեքստերի վրա աշխատանքի արդի մոտեցումները ոչ լեզվաբանական մասնագիտությունների խմբերում» հոդվածն է։

Գիտական պարբերականի անդրանիկ համարի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ։