«Կրթություն և կարիերա էքսպո-2021-ին» այցելե՛ք ՀՊՏՀ տաղավար

26.04.2021
Դիտումների քանակ՝ 1272

Հարգելի՛ դիմորդներ, աշակերտներ, բարձրագույն կրթությամբ հետաքրքրված անձինք, ապրիլի 28-30-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հակոբ Հակոբյան փող., 3 շենք) կայանալու է «Կրթություն և կարիերա էքսպո-2021» 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացված է լինելու իր տաղավարով և 3 օր շարունակ բուհի մասին համակողմանի տեղեկություն է տրամադրելու։ Տեղեկատվությունն առավելապես հասցեագրված է լինելու դիմորդներին. ներկայացվելու են ՀՊՏՀ կրթական ծրագրերը, վարձավճարները, համալսարանական գիտակրթական միջավայրը, ձեռքբերումները, ընդունելության կարգն ու գործընթացի մանրամասները։

Ուրախությամբ հայտնում ենք նաև, որ ՀՊՏՀ տաղավարի այցելուներին սպասվում է անակնկալ․ տաղավար այցելելիս ՀՊՏՀ այցելուները կգրանցվեն և ապրիլի 30-ին համալսարանի ֆեյսբուքյան էջում կայանալիք խաղարկության շրջանակներում կարժանանան ՀՊՏՀ բրենդային ձևավորմամբ նվերների։

Սա ևս մեկ հիանալի հնարավորություն է բուհի մասին անհրաժեշտ ու համակողմանի տեղեկություն ստանալու։

Սիրով սպասում ենք ձեզ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին