«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակը պատրաստ է

Դիտումների քանակ՝ 1819

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի 3-րդ համարի էլեկտրոնային տարբերակը պատրաստ է: «Տնտեսագետ» հրատարակչությունը այն կայքում հրապարակման է ներկայացրել:
«Զարգացման տնտեսագիտություն» խորագիրը ներկայացնում է Միքայել Մելքումյանը՝ «Հետհեղափոխական Հայաստանի զարգացման հեռանկարները» հոդվածով: «Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո հանդես են եկել Հովսեփ Աղաջանյանը՝ «Ադամ Սմիթ և Դավիթ Ռիկարդո. տեսության հանգույցներում», Հայկազ Ֆանյանը՝ «Դինամիկ գնագոյացում. տեսության հարցեր» հոդվածներով: «Մակրոտնտեսագիտություն» խորագրի ներքո Արտակ Շաբոյանի, Արման Մանասերյանի «Մանրածախ առևտրի ոլորտում մրցակցության խնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում», Քնարիկ Վարդանյանի, Գայանե Ավագյանի «Տնտեսության իրական և ֆինանսական հատվածների խզման հիմնարար պատճառները և դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում» և Ռոբերտ Բաբայանի «Ժամանակակից բիզնես մոդելների զարգացման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածներն են:
«Կառավարում» խորագրի ներքո Սեդրակ Հարությունյանը ներկայացնում է «Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների կարգավորումը գործառութային բարեփոխումների համատեքստում», իսկ Վարսենիկ Սարգսյանը՝ «ՀՀ առևտրային կազմակերպությունների սնանկացման իրավատնտեսական կարգավորումը սահմանադրականության համատեքստում» հոդվածները: «Երիտասարդական ձեռնարկատիրություն» խորագրի ներքո Դիանա Գալոյանի «Հայաստանի և Վրաստանի գործարար միջավայրերի համեմատական վերլուծությունը», Վիկտորիա Գրոսուլի, Մարինա Դյադյուկի, Սերգեյ Զուբկովի «Երիտասարդների ձեռներեցության ներուժը Ուկրաինայում և դրա զարգացումը եվրոինտեգրման գործընթացների համատեքստում», Կոռնելիա Կռուչերեսկուի, Ռաֆայել Չիլոչիի, Ռինա Ցուրկանի «Եվրոպական միասնացման համատեքստում Մոլդովայի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության զարգացման առանձնահատկությունները», Օլգա Տկաչենկոյի, Օլգա Տիմչենկոյի «Սպառողական շուկայում ապրանքային առաջարկի ձևավորման առանձնահատկությունները արդի պայմաններում», Զոյա Թադևոսյանի «Բիզնես նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության որոշ հիմնախնդիրների վերլուծություն», Վերգինե Կիրակոսյանի «ՀՀ ներդրումային միջավայրի գնահատումը», Ռոբերտ Հայրապետյանի «Եվրասիական տնտեսական միության իրավական կարգավիճակը և ընդլայնման քաղաքականությունը» և Իբրահիմ Դիդմանիձեի, Զուրաբ Մեգրելիշվիլիի «Վրաստանում երիտասարդների ձեռներեցության զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները» հոդվածներն են: «Ապրանքագիտություն» խորագրի ներքո Սիլվա Սահրադյանի, Աննա Հարությունյանի, Ռոմիկ Հարությունյանի «Խաղողի անապակ գինիների տեխնոլոգիայի կատարելագործումը բնական նոր սորբենտով» հրապարակումն է:
Հանդեսի հոդվածներն ամբողջությամբ հասանելի են ՀՊՏՀ կայքի «Գիտություն» խորագրի ««Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդես» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին