Բաց դասախոսություն՝ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 3223

Մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կայացավ բաց դասախոսություն՝ «Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում» մասնագիտության առկա բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների համար՝ «Բանկային գործունեության պետական կարգավորում» դասընթացի շրջանակներում:

«Մրցակցությունը և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի դիրքը ՀՀ բանկային համակարգում» թեմայով բաց դասախոսությամբ հանդես եկավ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրենի տեղակալ, գործառնական վարչության պետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Մուրադյանը, ով նաև սույն մասնագիտության շրջանավարտ է:

Նշենք, որ բանախոսին հրավիրել էր մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, առարկայի դասախոսն է ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավագյանը:

«Բաց դասախոսությունն անցավ շատ հետաքրքիր մթնոլորտում: Բանախոսի մատուցած նյութը չափազանց օգտակար էր ուսանողներին դասընթացը առավել խորությամբ և գործնականում յուրացնելու տեսանկյունից»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Կարեն Գրիգորյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին