Էրազմուսյան այցեր ՀՊՏՀ

25.06.2024
Դիտումների քանակ՝ 202

Հունիսի 10-14-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր համալսարանը հյուրընկալել է Յաշիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի  (Ռումինիա) Ֆինանսական գրասենյակի ղեկավար Գաբրիելա Իրինա Չերնենկոյին և Կրակովի համալսարանի (Լեհաստան) դասախոս Յուրի Ռենկասին։ Վերջինս ՀՊՏՀ օտարերկրյա ուսանողների համար դասախոսել է «Մարդկային կապիտալի չափում» թեմայով։

Այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ են ունեցել կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանի, ֆոնդահայթայթման բաժնի գլխավոր մասնագետ  Տաթև Եղյանի, միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ։

Օտարերկրացի հյուրերի համար աշխատանքային այցն անցել է հագեցած ու հետաքրքրական, զրույցներում և քննարկումներում ուրվագծվել են համագործակցության նոր և գրավիչ հեռանկարներ։