ՀՊՏՀ-ում մեկնարկել են 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի քննությունները
03.01.2023
Դիտումների քանակ՝ 1777
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր՝ հունվարի 3-ին, մեկնարկել են 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի քննությունները՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար։ Քննություններն անցկացվում են համակարգչային և բանավոր եղանակներով։ Քննաշրջանի ավարտը նախատեսվում է հունվարի 20-ին։
Հիշեցնենք, որ ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել հունվարի 30-ից փետրվարի 3-ը, երկրորդ փուլ՝ փետրվարի 6-ից 10։
Քննագրաֆիկներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։
Մեր ուսանողներին հաջողություն ենք մաղթում այս կարևոր ու պատասխանատու շրջափուլում։
Քննասենյակներից արված լուսանկարային շարքը տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։