Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանի տարեդարձն է

04.01.2023
Դիտումների քանակ՝ 823

Հարգարժա՛ն ռեկտոր, ընդունեք ջերմ շնորհավորանքներ և անկեղծ բարեմաղթանքներ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ։ Եղե՛ք առողջ, եռանդով լեցուն, և թող անձնական և աշխատանքային հաջողությունները կրկնապատկեն Ձեր ուժն ու լավատեսությունը։

Խոստովանում ենք, որ Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմով, կառավարչական անուրանալի հմտություններով, մարդկային հիանալի հատկանիշներով Դուք համախմբում և խանդավառում եք բոլորիս և մեր միասնական ձգտումները դարձնում իրագործելի։

Կրկին շնորհավորում ենք և մեր համերաշխ կոլեկտիվի անունից մաղթում արգասաբեր գործունեության նորանոր տասնամյակներ, անթիվ ու անհամար բերկրալի օրեր։