ՀՊՏՀ վոլեյբոլիստների առաջին հաջողությունը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում

Դիտումների քանակ՝ 1075

Մեր համալսարանի տղամարդկանց վոլեյբոլի թիմն առաջին անգամ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հնարավորություն է ստացել: Այս ստուգատեսի 1-ին փուլի հանդիպումները կայացել են ապրիլի 11-15-ը: ՀՊՏՀ վոլեյբոլիստները 8 միավորով գրավել են 2-րդ հորիզոնականը: ՀՊՏՀ թիմի մարզիչը վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն է:
Ընդհանուր հաշվարկով թիմերը վաստակել են հետևյալ միավորները՝
1. «Արցախ»՝ 11 միավոր
2. ՀՊՏՀ՝ 8 միավոր
3. ՃՇՀԱՀ՝ 6 միավոր
4. ՀԱՊՀ՝ 5 միավոր
5. «Գյումրի»՝ 0 միավոր
Առաջնության 2-րդ փուլը կմեկնարկի նոյեմբերին:
Հիշեցնենք՝ առաջին անգամ ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու ուղեգիր ՀՊՏՀ-ն նվաճել էր 2018 թ. մարտի 10-ին տեղի է ունեցած տղամարդկանց վոլեյբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության ընտրական խաղում՝ Գյումրու թիմին հաղթելով 3:0 հաշվով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին