«Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական թողարկման թեման պարենային ապրանքների թանկացումն է

24.06.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1219

«Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի երեկվա՝ հունիսի 23-ի թողարկման հյուրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, հետազոտական խմբի անդամ,  տնտեսագիտության թեկնածու Հայկ Սարգսյանն է։

«Ինչո՞ւ են Հայաստանում թանկանում պարենային ապրանքները» թեմայով հաղորդմանը կարող եք հետևել «Նոյյան Տապան» լրատվական գործակալության TV ալիքով՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ հաղորդումը եթեր է հեռարձակվում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հետ համագործակցության շրջանակում։