ՀՊՏՀ ասպիրանտուրան համալրվել է, քննություններն ավարտվել են
Հունիսի 23-ին ավարտվեցին ՀՊՏՀ առկա ասպիրանտուրայի (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության քննությունները՝ բոլոր մասնագիտություններով: Հայտագրվել էր 11, իսկ քննությանը մասնակցեց 10 դիմորդ: Վերջիններիս հնարավորություն տրվեց լավագույնս դրսևորելու իրենց մասնագիտական գիտելիքները: Ասպիրանտուրայի ընդունելության ամբողջ գործընթացին ներկա են գտնվել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և ասպիրանտուրայի բաժնի պետ Աննա Բայադյանը: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՊՏՀ առկա ասպիրանտուրայում ՀՀ Կառավարության կողմից հատկացված 6 անվճար տեղերը, ըստ մասնագիտությունների, բաշխվել են հետևյալ կերպ. «Կառավարում»՝ 1, «Վիճակագրություն»՝ 1, «Մակրոէկոնոմիկա»՝ 1, «Ֆինանսական հաշվառում»՝ 1, «Տնտեսագիտության տեսություն»՝ 1, «Միջազգային տնտեսական հարաբերություններ»՝ 1:
Շնորհավորում ենք տնտեսագիտության բարդ, միաժամանակ՝ նորաստեղծական ուղին ընտրած մեր ասպիրանտներին և տեղեկացնում՝ անվճար համակարգում ուսանելու մրցույթի շեմը չհաղթահարած դիմորդները հնարավորություն ունեն ասպիրանտուրայում ուսումը շարունակելու վճարովի հիմունքներով: