Դասախոսեց Կոմրատի պետական համալսարանի դոցենտը

26.05.2021
Դիտումների քանակ՝ 943

Եվրոպական միության ՌԻՖԱՅՆ (REFINE) նախագծի շարունակականությունն ապահովելու նպատակով և ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի հրավերով այսօր ՀՊՏՀ-ականների համար առցանց դասախոսեց նախագծի գործընկեր Կոմրատի պետական համալսարանի (Մոլդովա) դոցենտ, տ.գ.թ. Ռուսլան Բատիշևը։ «Բանկային ավանդների ապահովագրման համակարգ. համաշխարհային փորձ և պրակտիկա ԱՊՀ երկրներում» թեմայով դասախոսության ընթացքում Բատիշևը բանկային ոլորտում ավանդների ապահովագրության չափի առումով դիտարկեց ԱՊՀ առաջատար երկրները, պարզաբանեց բանկային ավանդների ապահովագրման համակարգի առանձնահատկությունները, ցույց տվեց ավանդների ապահովագրության կապը բանկերի և տնտեսության զարգացման հետ, վերլուծեց լավագույն փորձը։

Առցանց հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոսներ, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանն ու աշխատակիցները, ուսանողներ, որոնք հանդես եկան հարցադրումներով։

Ինչպես նշում են ՀՊՏՀ-ում ՌԻՖԱՅՆ նախագծի համակարգողները, թեև նախագիծն ավարտվել է, բայց գործընկերների հետ համագործակցությունը շարունակական է։

ՌԻՖԱՅՆ-ի («Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում») մասին ավելին կարող եք տեղեկանալ մեր համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնից:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին