ՀՊՏՀ-ն հյուրընկալել է օտարերկրացի գործընկերների

10.07.2024
Դիտումների քանակ՝ 472

Հունիսի 24-28-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր համալսարանը հյուրընկալել է Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի (Հունաստան) ասպիրանտ Ալեքսանդրոս Գրիգորյանին, իսկ հուլիսի 1-5-ը՝ Գդանսկի համալսարանի (Լեհաստան) տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Էլզբիետա Ադամովիչին և RISEBA կիրառական գիտությունների համալսարանի (Լատվիա) նախագծերի բաժնի ղեկավար Յուրիս Ասարսին։

Հյուրերը հանդիպումներ են ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, ֆոնդահայթայթման բաժնի գլխավոր մասնագետ  Տաթև Եղյանի, միջազգային կապերի բաժնի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների, ինչպես նաև տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Եվգենյա Բազինյանի հետ։

Հանդիպումներն արդյունավետ են եղել համագործակցային մի շարք հարցերի, մասնագիտական, գիտահետազոտական, կրթական և մեթոդական մոտեցումների շուրջ մտքերի փոխանակման, քննարկման առումով։