Էրազմուսյան այց Դեմոկրիտի համալսարան

10.07.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 609

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում սույն թվականի հունիսի 24-28-ը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ուսումնական բաժնի պետ Արսեն Պետրոսյանը և բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը գտնվել են Թրակիայի Դեմոկրիտի համալսարանում (Հունաստան) և մասնակցել վարչական կազմի փոխանակման ծրագրին։

ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ են ունեցել հունական համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Աթանասիա Բրատիկայի հետ՝ փաստելով երկու համալսարանների ակադեմիական ու վարչական կազմի, ինչպես նաև ուսանողների շարժունության արդյունավետությունը և պարտավորվելով շարունակել իրենց աջակցությունն այս ծրագրին։

Մեր պատվիրակներն այցելել են նաև տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ հանդիպում են ունեցել պրոֆեսոր Վիկտորիա Պիստիկուի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա գիտահետազոտական ​​աշխատանքները խորացնելու ուղղությամբ։