«Ապագա դասախոս»-ը կհամախմբի ՈւԳԸ-ականներին. մեկնարկը տրված է

Դիտումների քանակ՝ 1758

Երիտասարդական տոների առիթով «Դասախոսում են ուսանողները» միջոցառումը ոգեշնչէլ է ուսանողներին և սկիզբ դարձել նոր նախաձեռնությունների: Այն, ըստ էության, մարտահրավեր է նետել առաջավոր, ստեղծագործ ուսանողներին՝ հնարավորություն տալով լսարանի առջև ինքնադրսևորվելու, առաջարկություններով հանդես գալու: «Ապագա դասախոս»-ը նոր մարտահրավեր է, որի մեկնարկն այսօր էր, համահեղինակներն են միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Անուշ Աննանյանն ու ՈւԳԱ-կան, ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսեցի Ալլա Հարությունյանն են: Առաջին դասախոսությունն այսօր վարեց Ալլան, խորագիրը՝ «Չինաստանը երեկ, այսօր և վաղը»: Չինաստանի թեման շարունակում է հետաքրքրական մնալ ուսանողության համար և ոչ միայն: Դահլիճում ներկա էին դեկաններ Մանուկ Մովսիսյանը, Վահե Միքայելյանը, Գրիգոր Նազարյանը և դասախոսներ ու աշխատակիցներ, որոնք նույնպես հարցեր հղեցին բանախոս-ուսանողուհուն:

Ալլա Հարությունյանը մեծ լսարանին ներկայացրեց Չինաստանի տնտեսության անցած ճանապարհը, նախկինում տնտեսական ձախողումների պատճառները, ՀՆԱ ցուցանիշները, զարգացման միտումները:

asue.am-ի հետ զրույցում դասախոս Անուշ Անանյանն ասաց, որ Ալլան համալսարանի լավագույն, պրպտող ու նախաձեռնող ուսանողներից է, և ինքը ամբիոնը վստահ է տրամադրել նրան:

Այսպիսով, «Ապագա դասախոս»-ի շրջանակում մինչև այս ուսումնական կիսամյակի ավարտը շաբաթական մեկ օր արդիական թեմաներով բաց դասախոսությամբ հանդես են գալու ՈւԳԸ-ականները: Ի դեպ, կիսամյակի ավարտին որոշվելու է լավագույն բանախոսը:

Մեր ապագա դասախոսներին մաղթում ենք բարի երթ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին