Բարի աշխատանքային տարի. ՀՊՏՀ-ում մեկնարկել է քննաշրջանը
2021 թ. առաջին աշխատանքային օրն է: Նոր տարում, նոր մեկնակետում, բոլորս զինվում ենք բարու, վսեմի, լավի հավատով, սկսում ենք ապրել ու աշխատել նորովի:
ՀՊՏՀ-ում այսօրվանից վերսկսվել է քննաշրջանը: Ինչպես մեզ ավելի վաղ հայտնել էին ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից, նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին մեկնարկած քննաշրջանը կշարունակվի մինչև սույն թվականի հունվարի 25-ը, քննությունները կկազմակերպվեն առցանց` ներառյալ համակարգչայինը և բանավորը:
Առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի քննագրաֆիկներն առցանց են, ծանոթացեք այստեղ:
Բոլոր կրթաձևերի ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառության 2020-2021 ուստարվա ժամանակացույցը՝ այստեղ:
Մեր աշխատակիցներին մաղթում ենք բեղմնավոր աշխատանքային տարի, ուսանողներին՝ հաջող քննաշրջան:
Թող 2021-ը խաղաղ ու բարեբեր լինի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին