Այսօր ՀՊՏՀ ռեկտորի տարեդարձն է
Հարգարժան Դիանա Ռոբերտի Գալոյան, թույլ տվեք շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթել Ձեզ առողջություն ու եռանդ, անձնական ու աշխատանքային հաջողություններ, Ձեր առջև դրված բարդ և պատասխանատու խնդիրները լուծելու գործում`անսահման ուժ ու լավատեսություն: Լինելով բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար, գիտնական ու մանկավարժ` Դուք համատեղում եք մարդկային այնպիսի որակներ, մասնագիտական և կառավարչական այնպիսի կարողություններ ու հմտություններ, որոնց շնորհիվ, անտարակույս, մի նոր բարձր աստիճանի կհասնի Հայաստանում տնտեսագիտական կրթությունը և այդ կրթությունն ապահովող Տնտեսագիտական մայր համալսարանը:
Թող որ Ձեր բոլոր նախաձեռնությունները, որոնք ծնվում են արդիականության զարկերակը զգալու, մարտահրավերներին արձագանքելու, առաջադիմության ոգով առաջ շարժվելու Ձեր բացառիկ կարողությունից, պսակվեն նորանոր ձեռքբերումներով` ի բարօրություն մեր ժողովրդի և ի շահ մեր հայրենիքի:
Կրկին շնորհավորում ենք և ցանկանում հարուստ ու բովանդակաշատ կյանքի բազում տասնամյակներ:
Հ.Գ. Կից ներկայացնում ենք Դիանա Գալոյանի գործունեության մի քանի ակնթարթներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին