Գրոսմայստեր, ՀՊՏՀ մագիստրանտ Տիգրան Հարությունյանը նվաճել է Նոնա Գափրինդաշվիլիի գավաթը

Դիտումների քանակ՝ 1332

Օրերս Թբիլիսիում անցկացված լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկության ուժեղագույնների խմբում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը հաղթել է և արժանացել պատվավոր մրցանակի: Ինը հնարավորից նա վաստակել է 7 միավոր:

Տիգրանը ՀՊՏՀ հանրային ֆինանսներ մասնագիտության հեռակա մագիստրատուրայի ուսանող է:

Հերթական խոշոր հաղթանակի առիթով շնորհավորում ենք մեր մագիստրանտին և մաղթում նորանոր հաջողություններ:

Լուսանկարը՝ մեր արխիվից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին