MS Office դասընթացի դիմորդների համար անցկացվեց թեստավորում
ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպվող MS Office-ի անվճար լրացուցիչ դասընթացների մեկնարկից առաջ այսօր անցկացվեց թեստավորում. ըստ իմացության մակարդակի կձևավորվի 4 խումբ:
ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանի փոխանցմամբ՝ թեստավորմանը մասնակցեց 85 ուսանող: Թեստավորման ընթացքին հետևում էին տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, նույն ամբիոնի դասախոս Անուշ Թումանյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, Աղավնի Հակոբյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի աշխատակիցները:
MS Office գործնական պարապմունքները կսկսվեն եկող շաբաթվանից, կանցկացվեն համակարգչային լսարաններում, դասերից հետո:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ղեկավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ուսանողների համար կազմակերպելով MS Office ծրագրի անվճար լրացուցիչ դասընթացներ: Այս թեմայով մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին