ԱյԴի Բանկը ՀՊՏՀ-ում անցկացրեց թեստավորում. լավագույն ուսանողները բանկի թիմին միանալու հնարավորություն կստանան

Դիտումների քանակ՝ 1466

ԱյԴի Բանկի աշխատակիցները ՀՊՏՀ-ում իրականացրին թեստավորում, որի արդյունքներով լավագույն ուսանողները կհրավիրեն «Կառուցիր կարիերադ ԱյԴի Բանկի հետ» ծրագրին: Թեստավորմանը մասնակցեցին տարբեր մասնագիտությունների 50 ուսանողներ:

asue.am հետ զրույցում ԱյԴի Բանկի մարդկային ռեսուրսների ներգրավման բաժնի մասնագետ Աստղիկ Վերմիշյանն ասաց, որ թեստը կստուգի թեկնածուների՝ բանկային ոլորտի օրենսդրության, մաթեմատիկայի, լեզուների իմացությունը:

«Նախատեսում ենք թեստը լավագույնս հանձնած ուսանողներին հրավիրել հարցազրույցի և դրա արդյունքում ընտրել «Կառուցիր կարիերադ ԱյԴի Բանկի հետ» ծրագրի մասնակիցներին: Ծրագրի ընթացքում էլ աշխատանք կառաջարկենք բանիմաց երիտասարդներին»,-ասաց բանկի ներկայացուցիչը:

«Կառուցիր կարիերադ ԱյԴի Բանկի հետ» ծրագիրը յուրատեսակ փորձառություն է խոստանում. երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները վաճառքի,
սպասարկման ոլորտումինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային
գործում:

Թեստավորման կազմակերպմանն աջակցեց ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին