Կարևոր տեղեկություն առկա անվճար մագիստրատուրայի (որպես բանակից զորացրված) դիմորդների համար

Դիտումների քանակ՝ 1856

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արա Մկրտչյանը տրամադրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա անվճար (որպես բանակից զորացրված՝ ԲԶ) մագիստրատուրայի 1-ին կուրս ընդունված և մրցույթից դուրս մնացած դիմորդների անունները: Ներկայացված է նաև հավելյալ կարևոր տեղեկություն, համաձայն որի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա անվճար (որպես բանակից զորացրված՝ ԲԶ) մագիստրատուրայի 1-ին կուրս ընդունված դիմորդներին հատկացված տեղերը փոխատեղման (ռոտացիայի) ենթակա չեն,

իսկ մրցույթից դուրս մնացած և առկա վճարովի մագիստրատուրա ընդունված դիմորդները պետք է մինչև սույն թվականի սեպտեմբերի 7-ը վճարեն առաջին կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ՝ հրամանագրվելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին