Ժամկետները երկարաձգվել են. ՀՊՏՀ-ն և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանը հայտարարում են ընդունելություն

Դիտումների քանակ՝ 2511

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրականացման համաձայնագրի շրջանակներում 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրով հայտարարվում է մագիստրատուրայի ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.
1. Գործարար կառավարման մագիստրատուրա (MBA)
2. Մասնագիտացված մագիստրատուրա (Executive MBA):
Դասընթացները կանցկացվեն անգլերենով՝ Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմի կողմից: Դասընթացները հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ՈՒՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ:
2 տարվա վարձավճարի ընդհանուր գումարը կազմում է 9800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ 4900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ յուրաքանչյուր տարվա համար: Հնարավոր է վարձավճարների 50 և 70% մասնակի փոխհատուցման համակարգ՝ կախված քննության արդյունքներից:
Դիմորդները պետք է հաղթահարեն ընդունելության քննությունները, որոնք կկազմակերպվեն գրավոր և բանավոր հիմունքներով (անգլերենի իմացության ստուգում):
Դիմորդները պետք է լրացնեն ընդունելության թերթիկներ և ունենան պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Մագիստրոսական ծրագրով ընդունվել ցանկացող դիմորդները պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. ավարտական փաստաթղթի՝ բակալավրի դիպլոմի պատճեն
2. դիմորդի լրացված հայտը
3. անձնական թերթիկ
4. անձնագրի պատճեն
5. 3 լուսանկար
6. մոտիվացիոն նամակ
7. 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը գանձվելու է միանվագ կարգով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 15-ը:
Ծրագիրը կսկսվի 2018թ. հոկտեմբերի 1-ից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ Գիտության և ասպիրանտուրայի բաժին, որտեղից տրամադրվել է հայտարարությունը: Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 320 սենյակ: Հեռ. (010) 593-426, (055) 584-889:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին