Ուսանողներին հետաքրքրող առաջնային տեղեկատվությունը՝ «Ուսանողի ուղեցույց-2018»- ում

Դիտումների քանակ՝ 3445

Սիրելի ուսանողներ, լույս է տեսել այս տարվա «Ուսանողի ուղեցույցը»՝ առկա բակալավրիատի ուսանողների համար:

Գրքույկը սկսվում է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի՝ ուսանողներին ուղղված ողջույնի խոսքով: Այնուհետև ուղեցույցը ներկայացնում է ուսանողներին հետաքրքրող կարևոր հարցերի պարզաբանումները՝ ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, կրեդիտային համակարգի նկարագրությունն ու նորմատիվները, ընտրովի դասընթացների համակարգը, գիտելիքի գնահատման բազմագործոնային համակարգը, ուսումնական տարվա ժամանակացույցը, ինչպես նաև տեղեկատվություն բուհի գրադարանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, «Էրազմուս +» փոխանակման ծրագրերի, համալսարանի լրատվության և հանրային կապերի, ՈՒԳԸ և ՈՒԽ գործունեության, ուսման վարձերի վճարման կարգի և ժամկետների մասին:

Ուղեցույցը կբաժանվի առաջին կուրսեցիներին, իսկ էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի է ամբողջ տարին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին