«Աղքատության և գնաճի ճիրաններում. ո՞րն է ելքը». բանավիճում են տնտեսագետները

15.04.2022
Դիտումների քանակ՝ 1201

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «30 րոպե Միքայել Մելքումյանի հետ» հեղինակային հաղորդաշարի երեկվա՝ ապրիլի 14-ի թողարկումը նվիրված էր գնաճին, աղքատությանը և գործազրկությանը։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը հյուրընկալել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, տ.գ.դ., դոցենտ Թաթուլ Մկրտչյանին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանին, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանին և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին։

Աշխարհաքաղաքական արդի իրավիճակի և զարգացումների համատեքստում հաղորդման հյուրերն անդրադարձել են Հայաստանում գնաճային սպասումներին և ճնշումներին, կարգավորման մեխանիզմներին և իրավիճակից բխող այլ հիմնախնդիրների:

Հաղորդումը ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ։