Հաղթանակի ոգով

Դիտումների քանակ՝ 1780

Այսօր Հաղթանակի օր է համայն հայության համար:

Գարնան զարթոնքի կենարար ուժը մայիսն օժտել է ոգեղեն պայքարի ու հաղթանակի ոգով: Այդ ոգին վճռորոշ և օրհասական պահերին մեզ օգնել է համախմբվել ու հաղթել թշնամուն՝ ցուցաբերելով ազգային բարձր ինքնագիտակցություն, մարտունակություն, մարդկային արժանապատվություն:

Քսանվեց տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 8-9-ը, բեկումնային եղան Արցախյան ազատագրական պայքարի համար: Քսանվեց ժամ տևած «Հարսանիք լեռներում» օպերացիայի արդյունքում հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին ազատագրվեց, հայ ժողովուրդը կրկին հերոսության ու արիության դասեր տվեց իրեն ու աշխարհին և շարունակեց մայիսյան հաղթանակների ավանդույթը:

Մայիսի 9-ը եռակի խորհուրդ ունի. տոնում ենք նաև Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակը, երբ խորհրդային բանակի կազմում մարտնչեցին ու ընկան բազմահազար հայորդիներ, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի օրը:

Շնորհավոր Հաղթանակի օրը, կեցցե՛ հաղթանակներ կերտող ժողովուրդը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին